«Սասնա ծռերի» անդամ Վարդգես Գևորգյանն ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում, այսօր՝ հունիսի 28-ին, նման որոշում է կայացրել նախագահոց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նշենք, որ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանը երաշխավորել են, որ Վարդգես Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց: Պատգամավորներն անձամբ էին ներկայացել դատարան:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Այս մասով անազատության մեջ է միայն Աշոտ Պետրոսյանը: