Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին։

Գևորգ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ ստորաբաժանումն ունակ է քայլել օր օրի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ։

Ոստիկանության պետը ստորաբաժանման նորանշանակ պետին ու անձնակազմին տվել է նաև հանձնարարականներ ու ցուցումներ, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է առաջնահերթ լինեն վարչության յուրաքանչյուր աշխատակցի համար։