Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել
Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել: Ցուցարարները Էջմիածնի Մայր Աթոռին հարակից կենտրոնական հրապարակում են հավաքված եղել:
Հիշեցնենք` «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ կաթողիկոսի հրաժարականի պահանջով Երևանում ցույցեր էր անցկացնում: Այսօր առաջին անգամ նրանք բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնում:
Նախօրեին կաթողիկոսը ուղերձով դիմել էր իր կողմնակիցներին հորդորելով չգնալ Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվելու:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում