ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների 11 աշխատակցի է տարհանել Չինաստանից: Տարհանման պատճառն աշխատակիցների բողոքներն էին՝ «աննորմալ ձայների և վատ ինքնազգացողության» վերաբերյալ: Այս մասին հայտնում է The New York Times թերթը:

Պաշտոնյաներից մեկը թերթին պատմել է, որ Գուանչժոու քաղաքում գտնվող հյուպատոսության հետ կապ ունեցող 8 ամերիկացի է տարհանվել: Շանհայում ԱՄՆ հյուպատոսարանի մեկ աշխատակից և Պեկինի հյուպատոսությունից երկու անձ ուղարկվել են ԱՄՆ՝ բժշկական զննում անցնելու համար:

Գուանչժոու քաղաքում տարօրինակ ձայների պատճառով դիվանագիտական աշխատակիցների վատառողջության առաջին դեպքերից հետո ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սկսել է խրախուսել նման հետազոտությունները: Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավոր քարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով քննարկել է այս հարցը իր չին գործընկեր Վան Իի հետ: