Հայաստանի տարածքում հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: