Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հուլիսին կայցելի Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս:

Այցը չորս պետություններ պլանավորված է հուլիսի 11-18-ը: Գործակալության տվյալներով՝ Բրյուսելում Աբեն մտադիր է Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր: Ճապոնիան և Եվրամիությունը մի քանի տարի բանակցություններ են վարում ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջը: Այդ թեմայի շուրջը կոնսուլտացիաների մեխանիզմը գործարակելու համաձայնությունը ձեռք է բերվել 2011թ․-ին Բրյուսելում: Բանակցությունների առաջին փուլը կայացել է 2013թ․-ի ապրիլին: Տոկիոն ամեից շատ շահագրգռված է ճապոնական ավտոմոբիլների (10 տոկոս) և էլեկտրոնային ապրանքների (14 տոկոս) ներկրմանան բարձր մաքսերի վերացման հարցում:

Նման համաձայնագրի հարցում շահագրգռված է նաև Բրյուսելը: Փորձագետների գնահատումներով՝ սույն փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու դեպքում եվրոպական ապրանքների արտահանումը Ճապոնիա կավելանա մոտավորապես 30 տոկոսով: ԵՄ-ն շահագրգռված է արտասահմանյան ընկերությունների կողմից Ճապոնիայի պետպատվերների ստացման՝ գործող ագելքի վերացման հարցում: Նաեւ Եվրամիության երկրները հանդես են գալիս եվրոպական մթերքի, այդ թվում պանրի, գինու և մակարոնեղենի՝ Ճապոնիային մատակարարումների մաքսերի վերացման օգտին: