Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում «Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ հաղթել է: Ընտրատեղամասերի փակումից հետո շատ չանցած երկրի ամբողջ տարածքում նախագահական ընտրարշավի գծով նրա մրցակիցները՝ Ռիկարդո Անայան, Խոսե Անտոնիո Միդը և Խայմե Ռոդրիգես Կալդերոնն ընդունել են իրենց պարտությունը:

Ստացված տվյալների համաձայն՝ Լոպես Օբրադորը հավաքում Է քվեների շուրջ 53-53,8 տոկոսը, իսկ նրա մերձակա հետապնդողը՝ «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան՝ շուրջ 22,1-22,8 տոկոսը: Քվեների՝ այսպես կոչված արագ հաշվման արդյունքները, որը կրում է նախնական բնույթ, հուլիսի 1-ի երեկոյան (Երևանի ժամանակով հուլիսի 2-ի առավոտյան) հեռուստաեթերում հրապարակել է Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդովան: