Արցախի նախագահ Բակո Սահակյանի հուլիսի 2-ի հրամանագրով, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նշանակվել է նախագահի խորհրդական:

Հարությունյանը կլինի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը:

Նշենք, որ Հարությունյանը հրաժարական էր տվել երկրի վարչապետի պաշտոից 2018թ․-ին հունիսի 6-ին: Պատճառը՝ հունիսի 2-ից Ստեփանակերտում սկսված բողոքի ցույցեր էին, որի ընթացքում ցուցարարները պահանջել էին ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: