Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Առանձին համազորային բանակի ՀՕՊ զորամասերում և ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ մարտական հրաձգության կիրառմամբ:
Զորավարժությունները սկսվել են մարտական տագնապից, հակադարձվել են պայմանական օդային հակառակորդի առաջին հարվածները, մարտական գործողություններ են իրականացվել հրամանատարական և կառավարման կետերում։
Զորավարժություններին մասնակցում են օդային հակառակորդին իմիտացիա անող Առանձին համազորային բանակի օդուժը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում