Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, ստուգումներ են իրականացնում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունում:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց պետեկամուտների կոմիտեի մամուլի քարտուղարը, նշելով, որ հավելյալ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Ոստիկանությունից նույնպես հաստատեցին, որ հիշյալ ընկերությունում ստուգումներ են իրականացվում: