Հայաստանի տարածքում հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով: