Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը։ Որոշումը կայացվել է այսօր՝ թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, բաց քվեարկությամբ։

Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներից 11-ն այսօր նաև որոշել են, որ առաջիկայում հայտարարվելու է տնօրենի թափուր հաստիքի մրցույթ։

Նշենք, որ տնօրենի պաշտոնը թափուր է դեռ 2017թ․-ի փետրվարից, երբ լրացել էր նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը։

Ըստ կրթության ու գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, այս նշանակումը 2 ամիս ժամկետով է, «մինչև համապատասխան ընթացակարգով կհայտարարվի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ և հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրեն»։