Ռուսական զորքերը հարված են հասցրել ահաբեկիչներին
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգի հարավ-արևմուտքում զանգվածային գրոհ են կազմակերպել։ Կործանիչները հարվածներ են հասցրել Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի արվարձաններին, Թուրքիայի հետ սահմանակից շրջաններին, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության ներքո։
Հարվածներ հասցվել են այն բանից հետո, երբ անհայտ անձինք փորձել են գրոհել Լաթաքիայի հարավ-արևմուտքում տեղակայված Հմեյմիմ ռուսական ավիաբազան։ Անօդաչու սարքերը փորձել են բազային մոտենալ հունիսի 30-ի երեկոյան։ Դրոնները ոչնչացվել են։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում