Տաթևի վանքի բակում հուլիսի 6-ին կկայանա «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Հեղինակները գրել են այս ստեղծագործությունը՝ ոգեշնչվելով Տաթևի վանական համալիրի հարյուրամյակների պատմությամբ, ցանկանալով ցույց տալ հոգևոր արժեքների հավերժական ուժը։ Ստեղծագործությունը կատարելու են Ռոլան Հայրապետյանի ղեկավարած ֆրանսիական Musicatreize համույթը և Ֆրանսիական ռադիոյի ու Տաթևի մանկական երգչախմբերը:

Նույն ստեղծագործությունը հնչելու է նաև Դիլիջանում ՝ քաղաքի ամֆիթատրոնում, հուլիսի 7-ին։