«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 6-ին Ժամը 10։00-24։00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի փողոցի, Բաղրամյան փող․ 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող․ 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: