ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 25 մլն դրամով կամ $52.000-ով երկու մեքենա է գնել: Մեքենաներից մեկը Nissan X Trail մակնիշի է, արժեքը 14,9 մլն դրամ է, մյուսը՝ Nissan Kicks՝ 10,3 մլն դրամ:

«Հետաքրքիր է՝ քանի երեխայի կարելի էր կատարել ոսկրածուծի տրանսպլանտացիա այն գումարով, որը ծախսվել է արյունաբանական կենտրոնի այս երկու մեքենաների ձեռք բերման համար», - գրել է նախարարը: