«168․ժամ» լրատվականի փոխանցմամբ 64 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 14:00-ին` նույն եկեղեցուց:

Նշենք, որ Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1974-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու և ղեկավար պաշտոններ Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում: 2003-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Գրիգորյանը հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական էր։

Սարգիս Գրիգորգյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: