Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 4-ին այցելել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Ծատուրյանին։

Հանդիպմանը մասնակցել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ծատուրյանը մինչ այս զբաղեցնում էր ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը։