«Սասնա ծռերի» անդամ Էդուարդ Գրիգորյանն ազատ արձակվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու Գրիգորյանի խափանման միջոցը փոխեց: Նա ազատ արձակվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ: