ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր որդի Հայկ Սարգսյանը հուլիսի 4-ին գրեթե ողջ oրն իրենց տանն Ազգային անվտանգության ծառայության գործողությունից հետո հեռացել են ԱԱԾ աշխատակիցների հետ, հայտնում է «Ազատությունը»։

ԱԱԾ-ն պաշտոնապես չի մեկնաբանել գործողությունը։

Հուլիսի 4-ին գլխավոր դատախազությունն, իր հերթին, հայտնել էր 2007թ․-ին Հայկ Սարգսյանի մասնակցությամբ կրակոցներով միջադեպի վերաբերյալ կարճված քրգործի վերաբացման մասին․ որոշումը բացատրվում էր նոր հանգամանքների ի հայտ գալով։ Տուժողն այն ժամանակ հայտարարել էր, որ հրազենային վիրավորում էր ստացել պատահաբար՝ երրորդ անձի կողմից, մանկապարտեզի տարածքում գտած ատրճանակից։