Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սյունիքի մարզ: Վարչապետն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Ուրբաթ՝ հուլիսի 6-ին նա նաև Ջերմուկ է գնալու՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու:

«Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։Նաև՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։

Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»: