Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքում է: Նա ելույթներ կունենա Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, իսկ Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդիպում կունենա, կպատասխանի տեղացիների հարցերին: Այդ մասին վարչապետը հայտնել էր իր ֆեսյբուքյան էջում:

Նշոնք, որ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք:

Նիկոլ Փաշինյանին Գորիսում դիմավորել են բազամահազարանոց հանրահավաքով, որի ժամանակ նա շփվել է հավաքվածների հետ՝ լսելով նրանց անձնական խնդիրները ու համայնքի զարգացման մասին պատկերացումները։

Փաշինյանը հանդիպում կունենա Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, կայցելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, «Մեղրի» ազատ տնտեսական գոտի:

Հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, կայցելի Ամուլսարի հանքավայր, որի շահագործման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում:

«Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - ասվում է Փաշինյանի գրառման մեջ: