Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Շտապում եմ հայտնել ուրախալի լուր։ Քիչ առաջ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում ստորագրեցի պայմանագիր՝ «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման վերաբերյալ», - նշել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը: