Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից:
Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում