«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 6-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10։00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Այգեշատ, Դաշտ՝ իր ամառանոցներով, Բանավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ գյուղերի, «Շահումյանի թռչնաֆաբրիկա» ընկերության ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: