«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանյան բուքմեյքերական ընկերությունները վատ վիճակում են հայտնվել՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը խաղադրույքներ կատարողները շատ են, հաղթողները՝ ևս: Այս օրերին մենք ահազանգեր ենք ստացել, որ որոշ ընկերություններ հրաժարվում են շահած գումարները տալ՝ անհեթեթ պատրվակներով, օրինակ՝ գործակիցը սխալ է եղել, այդքանը չենք կարող տալ, քո անունով չէր խաղադրույքը: Խոսքը 1 մլն-ից ավելի գումարների մասին է: Քաղաքացիներն այժմ բանակցությունների մեջ են ընկերությունների հետ, խոստացել են հետագայում մանրամասներ ներկայացնել մեզ»: