Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անոմալ շոգի պատճառով ասֆալտը հալվել է: Դա առաջացրել է խնդիրներ ճանապարհներին և ավտոմեքենաների խափանման պատճառ դարձել:

Մեքենաների անիվներն ամբողջությամբ պատվել են ասֆալտով: Այժմ առնվազն 50 վարորդ հավակնում է փոխհատուցման: Իսկ տրանսպորտի նախարարությունը շտապ կարգով մի քանի փողոց է փակել շտապ վերանորոգելու համար: