Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հրաժարվել է որոշ ժամանակ դադարեցնել հանքի շահագործումը:

Հանդիպմանը Փաշինյանն առաջարկել էր կողմերին ժամանակ տալ կառավարության մասնագիտական խմբին ուսումնասիրություններ անցկացնելու համար և առաջարկել կողմերին դադարեցնել իրենց գործունեությունը մինչև վերջնական եզրակացության հրապարակումը:

Հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները համաձայն էին բացել ճանապարհները միայն այն դեպքում, եթե «Լիդիան Արմենիան» ուսումնասիրությունների ընթացքում դադարեցներ աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը հավաքագրված փաստերը կքննարկի և իր դիրքորոշումը կարտահայտի: