Սիրիայի հարավի ապստամբները որոշել են վերսկսել բանակցությունները սիրիական կառավարության դաշնակից Ռուսաստանի հետ՝ իրենց դիրքերի վրա աննախադեպ ռմբակոծությունից հետո: Այդ մասին AP-ի հետ զրույցում հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Հուսեյն Աբազիդը:

Նա մասնավորապես ասել է, որ «բանակցությունները կվերսկսվեն»:

Այս հայտարարությունը հաջորդում է Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանի հաղորդագրությանը՝ այն մասին, որ ռուսական և սիրական օդուժերը դադարեցնում են շուրջ 24 ժամ տևած ռմբակոծությունը երկրի հարավում տեղակայված ընդդիմադիր զինյալների դիրքերի ուղղությամբ։