Հանրապետության տարածքում`հուլիսի 9-ից 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-14-ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, հուլիսի 13-14-ը նույնքան կնվազի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում`հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: