Հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:58-ին). Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.34 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: