Ոստիկանական զորքերը ևս մարտական հերթապահություն են իրականացնելու: Lurer.com-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անհրաժեշտություն է առաջացել, որ ոստիկանական զորքերը ևս մարտական հերթապահության մեջ ընդգրկվեն: Երբ վերջնական որոշում ունենանք թվքանակի վերաբերյալ, եթե դա թույլատրելի լինի, կտեղեկացնենք», - ասել Տոնոյանը՝ հավելելով, որ նմանանհրաժեշտություն է առաջացել, քանի որ մարտական հերթապահության գործընթացում «հետաքրքիր լուծումներ են փնտրում»:

Պաշտպանության նախարարը հավելել է նաև, որ «իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ»: