Forbes ամսագիրը «Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր և LetterOne լյուքսեմբուրգյան հոլդինգի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին ճանաչել է տարվա գործարար:

Ինչպես նշում է ամսագիրը, Ֆրիդմանն առաջին ձեռնարկատերն է, ով տարվա գործարար է դառնում արդեն երկրորդ անգամ: Ըստ աղբյուրի՝ հինգ տարի առաջ նա դարձել է 28 մլրդ դոլարով THK-BP «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսի վաճառման գործարքի հիմնական կազմակերպիչը:

Հրատարակության տվյալներով՝ այս տարի Ֆրիդմանն օտարերկրյա ընկերություններում ներդրել է ավելի քան 5 մլրդ դոլար: