Չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիականացված բազմաթիրախային կործանիչները համալրել են Էրեբունիում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանը։ Ավիաբազա է բերվել 2 կործանիչ, հայտնում է ՌԴ Հարավային ռազմաշրջանի մամուլի ծառայությունը:

Արդիականացված ինքնաթիռները թույլ կտան պաշտպանել օդային սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում և կանոնավոր ուսումնական թռիչքներ իրականացնել միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով:

Միավորման ինժեներա-տեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կհավաքի ինքնաթիռները, որից հետո օդանավակայանում հատուկ կայանատեղիներ կհատկացվեն նոր ավիացիոն տեխնիկայի կայանման համար: