ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության է կանչվել: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա ասաց, որ պաշտոնապես ծանուցումն ուղարկվել է, իսկ Խաչատուրովը հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: