Facebook - ը գործարկել է նոր գործիք, որը թույլ է տալիս օգտատերերին պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ժամանակ հանդիպել են խմբերի կամ գրառումների, որոնք համարվել են որպես «ռուսական քարոզչություն»:

Facebook-ի տվյալներով՝ մոտ 140 միլիոն օգտատեր իրենց նորությունների հոսքում կարող էր ռուսական քարոզչություն տեսնել: Սակայն, ոչ բոլորը կկարողանան օգտագործել նոր գործիքը:

Ծառայությունը թույլ է տալիս տվյալները հաշվարկել, եթե միայն օգտատերը բաժանորդագրվել է քարոզչական էջերից որևէ մեկին:

Հակառակ դեպքում՝ հնարավոր չի լինի պարզել՝ արդյոք նորությունների ժապավենում քաղաքական գովազդ հայտնվել է, թե՝ ոչ։