Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:

«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում:

«Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», - ասել է նախարարը:

Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է, պլաստիկը ենթակա չէ վերամշակման: