Հուլիսի 10-ին, երեկոյան ժամը 20։00-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում եղած ցույցերի ժամանակ ցուցարարները սպանել են երկու ոստիկանի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ աղբյուրի, հուլիսի 10-ին Գյանջայում կրոնի ռադիկալ հետևորդ մոտ 150-200 ցուցարար իրականացրել են բողոքի ակցիաներ։ Ոստիկանությունը ճնշել է ակցիան, արդյունքում երկու ոստիկան սպանվել է։

Սպանված ոստիկաններն են Գյանջայի փոխոստիկանապետ գնդապետ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանի փոխոստիկանապետ փոխգնդապետ Սամեդ Աբբասովը։

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այժմ ձերբակալվել են երկու կասկածյալ՝ 1988թ ծնվածներ Բայուքքիշիև Ռաշադ Մամեդալի օղլուն և Գասիմով Ֆառռուխ Խագանի օղլուն։