Բելառուսական անձնագիր ունեցող արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, որին հաջողվել էր Ադրբեջան այցելել, մասնավորապես Գյանջայում որոնել հայերի լքած տները, սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ։ Նա տեսաուղերձ է տարածել և հայտարարել է, որ օգնության կարիք ունի։

«Ես խաղաղությամբ էի այցելել Ադրբեջան, ես ցույց եմ տվել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։ Բայց մեծամասնությունը միայն վատն է տեսել», - ասում է ուղերձում Վլադ Մագան՝ հավելելով, որ չի հասկանում որտեղից այդքան չարություն ճանապարհորդի նկատմամբ, որն ընդամենը իր ծնողների տունն էր փնտրում:

«Դա անվտանգության հարց է», - նշել է Վլադ Մագան՝ խնդրելով տարածել իր տեսաուղերձը։