ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Չինաստանում քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նանկին քաղաքում մասնակցում է «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող ռազմատեխնիկական գործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը», - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ: