Հուլիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես եկավ Գեորգի Դերլուգյանը: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հյուրին՝ մեր հայրենակից, Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանին: Ռեկտորը կարևորեց Ակադեմիայում պարբերաբար անցկացվող հրավիրյալ մասնագետների դասախոսությունները՝ ընդգծելով դրանց գիտագործնական կարևոր նշանակությունը: Դասախոսությունը նվիրված էր մաֆիայի սոցիոլոգիային:

Դասախոսությանը մասնակցում էին ինչպես գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ, այնպես էլ դատավորի, դատախազի, քննիչի թեկնածուներ, Ակադեմիայի դասընթացավարներ:

Գեորգի Դերլուգյանը ծնունդով Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից է, վերջին 28 տարիներին դասավանդում է Միացյալ Նահանգներում: Այժմ դասավանդում է մակրոսոցիոլոգիա Չիկագոյի Նորֆվեստերն համալսարանում: Նրա գիտական աշխատանքները բավական մեծ տարածում ունեն և թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Վերջին տարիների ուսումնասիրությունները վերաբերում են գլոբալիզացիային, գլոբալ կապիտալիստական տրանսֆորմացիաներին, պոստսովետական պատերազմներին, էթնիկ կոնֆլիկտներին: