Հայաստանից ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել Սիրիային, այն բաժանվելու է երկրի ազատագրված բնակավայրեր վերադարձած փախստականներին, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:

Նշվում է, որհուլիսի 12-ին Սիրիայում տեղակայված Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով ՀՀ-ից տեղոփոխվել է բրինձ, հնդկաձավար, ձեթ:

Օգնության մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններին:

Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի թռիչք՝ երկրին մոտ 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու նպատակով: