Հուլիսի 12-ից 13-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց մտավոր սեփականության իրավունքի իրագործմանը նվիրված վերապատրաստում: Մասնակցում էին գործող դատավորներ և դատախազներ:

Երկօրյա դասընթացն իրականացվեց Արդարադատության ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շրջանակում: Ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի իրավապահ մարմինների հետ համագործակցության խորհրդատու Ադի Հոլլովեյը: Դասընթացը վարում էին ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի պետական անվտանգության հետաքննությունների բաժնի մտավոր սեփականության կենտրոնի ազգային ծրագրի կառավարիչ Հեդեր Սայքսը, նույն դեպարտամենտի հատուկ գործակալ Աարոն Մոգիլնին և նախկին աշխատակից Վիկտոր Վարդանյանը:

Վերապատրաստման շրջանակում քննարկվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում: Մասնակիցները նաև համապատասխան հավաստագրեր ստացան: