Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից:

Ըստ հաղորդագրության, ՀՖՖ մշտապես խնդիրներ է առաջացնում ակումբի համար՝ տարբեր «անօրինական միջոցներով զրկելով թիմին չեմպիոնական տիտղոսներից»

«Մասնավորապես, բոլորն էլ հիշում են 2008թ. «Արարատ» - «Փյունիկ» խայտառակ ոսկե խաղը, երբ մեզ ամեն գնով չթողեցին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Այնուհետև, անհասկանալի պատճառներով զրկեցին ՈՒԵՖԱ արտոնագրից, և «Արարատը» հնարավորություն չունեցավ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փուլին: «Արարատի» ղեկավարությունը մինչ 2008թ. լուրջ ներդրումներ է կատարել՝ փորձելով զարգացնել հայկական ֆուտբոլը։ Սակայն ՀՖՖ տարիներ շարունակ, մեղմ ասած, անհարգալից պահվածքը, «Արարատի» ղեկավարությանը թույլ չտվեց իրականացնել իր առջև դրված նպատակները։ «Արարատի» ղեկավարությունը պատրաստ է կրկին մեծ նրեդրումներ կատարել, եթե ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական ներկայացնեն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ակումբն ամեն տարի կանգնած է մարզադաշտ գտնելու խնդիրների առջև։

«ՀՖՖ ոչ մի կերպ չի ցանկանում «Արարատին» տրամադրել որևէ մարզադաշտ՝ տնային հանդիպումներն անցկացնելու համար։ Մենք ստիպված ենք ամեն տարի նոր մարզադաշտում անցկացնել առաջնության տնային հանդիպումները։ Կարծում ենք ավելորդ է ևս մեկ անգամ նշել խայտառակ մրավարության մասին։ Բոլրին էլ քաջ հայտնի է, որ մրցավարները դաշտում կատարում են ՀՖՖ նախագահի հրահանգները։ Եվ բոլորից շատ այդ արատավոր երևույթից տուժել է հենց «Արարատը»։ Այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին, մենք որակում ենք ուղղակի խայտառակություն։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամենրի, որոնց գործունեության մասին ոչ մի տեղեկություն չկար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ակումբը հորդորում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ, այլապես ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի՝ հարցը բարձրացնելով սպորտային արբիտրաժային դատարանում»: