Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը կարծես թե դեռ չի լծվել ամբողջությամբ մշակութային իրականության մեջ։ Նոր նախարար հին խնդիրներ: Խնդիրները անվերջ են անտեսանելի և առանց այդ էլ պարտքով աշխատող նախարարության համար դժվար է ծրագրեր սկսելն ու մեկնարկելը։ Իսկ հատկապես կինոյի մասով սփյուռքում հետևողական ենք տեղի ունեցող զարգացումներին։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը, որը արդեն պայքարում Հայֆիլմի հին մասնաշենքը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան դարձնելու ազգային արշավը։ Նախաձեռնության շնորհիվ շուտով կունենանք կինոթանգարան, նախաձեռնության շնորհիվ հիշվեցին հայ կինոյի բոլոր մեծերը և հայկական ֆիլմերի վերկանգնման և փրկության համար առաջարկեցին ստեղծել անկախ ֆոնդ։ Այսօր նախաձեռնության էջից տեղկանում ենք հայ կինոյի շուրջ կատարվող բոլոր զարգացումները։ Այժմ հարյուրավոր հայրենակիցներով սպասում ենք նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի և հայ կինոյի քայլող կենդանի գովազդ ռեժիսոր Հայկ Բաբայանի հանդիպմանը։ Կարծում ենք հանդիպման արդյունավետությունը կբերի նրան որ Հայասդան մեր այցելության ժմանակ արդեն կկարողանանք Հայֆիլմի դահլիճում դիտել մեր հայկական ֆիլմերը։ Հույսով և հավատով վերադառնալու ենք հայրենիք։ Հայֆիլմը և հայ կինոն մեր ժողովրդեն հարստությունն է։

Գևորգ Հակոբյան. Լոս Անջելես