Վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Այդ մասին ասվում է«Սանիթեք»ընկերության տարածած հայտարարության մեջ:

Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։Նշվում է, որ զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։

Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը։

«Առաջիկայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար»,-ասված է «Սանիթեքի» հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել «Սանիտեք» ընկերության աշխատանքից: Նա նշել էր, որ անկախ այն բանից ամռան տապ է, թե ձմեռ, պետք է պատշաճ ապահովել համապատասխան ծառայությունները: