Թուրքիայում՝ ելնելով կենդանիների և հատկապես կատուների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքից անօթևան կատուների համար որոշել են մի ամբողջ գյուղ կառուցել:

Տեղական հրատարակությունների համաձայն՝ Չանակալե նահանգի 600 մ² տարածքով գյուղը 200 կատվի կկարողանա տեղավորել: Կատուների համար կկառուցվեն փայտե կացարաններ, որտեղ կերի և ջրի մատակարարման համակարգեր կտեղադրվեն:

Բացի այդ, կատուներին կխնամնեն հատուկ աշխատակիցներն ու անասնաբույժը:

Գյուղի կառուցման նպատակը անօթևան կատուների կյանքի բարելավումն է: