«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա $7 մլն-ին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ վճարվել է 721,4 մլն դրամը կամ $1,5 մլն-ը, հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշվում է, որ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև թվականի հուլիսի 20-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը «խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող ընկերությունը լուծարային գործընթացում է: