Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է չեղարկվել կամ իրականացվել ուշացումով, հայտնում է Ռիա նովոստի-ն: Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ ամենամեծ թվով չվերթները հետաձգվել են «Շերեմետևո» օդանավակայանում՝ 27, «Վնուկովո»-ում՝ 4, «Դոմոդեդովո» օդանավակայանում 14 չվերթ հետաձգվել է, 6-ը չեղարկվել:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ձյան ուժեղ տեղումներ են սպասվում, ճանապարհներին՝ մերկասառույց: Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի -2 աստիճան, քամին՝ 5-10 մ/վրկ, տեղ-տեղ մինչև 16 մ/վրկ ուժգնացմամբ:

Հիշեցնենք նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես փակ է եղանակային պայմանների պատճառով, Ռուսաստանի կողմը հարյուրից ավելի բեռնատար և մարդատար մեքենաներ են կանգնած։