«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են մոտ 300 մլն դրամի խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել: Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որոնց շրջանակում քաղաքացիները 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժզննություն:

Ըստ նախարարի՝ այդ քաղաքացիների մոտ 90%-ը գրանցվել է որպես ստացիոնար հիվանդ, և նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100.000-200.000 դրամ:

Թորոսյանը նշել է, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում. օպերատիվ ստուգումների ժամանակացույց և ցանկ կա՝ մասնավորապես, խոսքը «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ների մասին է: